59 պատգամավոր,որոնք կապիտուլյանտին բերեցին իշխանության.Վահան Բաբայան

2018թվականի վերաբերյալ հաճախ տրվող հարցերից է,թե ով՞ բերեց կապիտուլյանտին իշխանության:Շատերը դրանում մեղադրում են Սերժ Սարգսյանին,բայց եկեք նայենք փաստեր:Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում  գրառում է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ Վահան Բաբայանը:

Փողոցային շարժմանը զուգահեռ,երբ կաթվածահար էր ամբողջ երկիրը և արյունահեղությունից խուսափելու համար ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հեռացավ իշխանությունից,երկրի ղեկավարի պաշտոնակատար թողնելով Կարեն Կարապետյանին և դեռ մեծամասնություն ունեցող խորհրդարանին մարդիկ դեռ կարող էին փրկել վիճակը և թույլ չտալ,որ նախկին լրագրողը զավթեր երկրի գործադիր իշխանությունը:Դա չարվեց և դա փաստ է:
Շատ «հավատարիմ» և «պետականամետ» գործիչներ մեկ օրում թռան և իրենց հռչակեցին իբր «ժողովրդի»կողքին են(հեշտ է չէ՞ նման ձևակերպումով խուսափել անձնական պատասխանատվությունից) ու մենակ թողեցին մեր երկիրը ապագա կապիտուլյանտների ոհմակին:

 

Եղան մարդիկ,ովքեր առաջին օրվանից զգուշացրեցին այս գալիք չարիքի մասին և մինչև այսօր կանգնած մնացին Սերժ Սարգսյանի կողքին և ապացուցեցին,որ իրենք իրոք սկզբունքային և հայրենասեր մարդ են,այլ ոչ թե օրվա կուրսով և պետպատվերով շարժվող նողկալի կենդանի:
Իսկ պատմությունը մեզ հուշում է,որ 2018թ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ Հայաստանի 16-րդ վարչապետ ընտրվեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա օգտին քվեարկեցին «Ելք», «Ծառուկյան» և «Դաշնակցություն» խմբակցությունները և 13 պատգամավոր Հանրապետական խմբակցությունից:
ՀՀԿ-ից Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին այն մարդիկ ովքեր այսօր որևէ աղերս չունեն ՀՀԿ-ի հետ հիմնականում գործարար պատգամավորները Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյան,գեներալները՝ Մանվել Գրիգորյան, Սեդրակ Սարոյան, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, նաև Շիրակ Թորոսյանը և Ֆելիքս Ցոլակյանը: Վերջինն այն միակ հանրապետականն էր, որը Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել նաև մայիսի 1-ին:Գտեք 59 նախկին պատգամավորի անունները և հերթով իրենց հարցրեք,ինչու կապիտուլյանտին բերեցիք իշխանության:
Ահա այն առեղծվածային հարցի պատասխաը,թե ով բերեց կապիտուլյանտին իշխանության,սա է մնալու պատմության մեջ սա է միակ փաստը:
Շարունակելի…

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով