31 տարի անց ինչ մնաց Անկախության հռչակագրից.Վահան Բաբայան

Անկախ՞ծիծաղելի է արդեն այդ բառը ասելը,ի՞նչ անկախության մասին է խոսքը,ՀՀ-ն ամենից կախյալ պետությունն է դարձել տարածաշրջանում և նման շռայլություն այլևս մենք չունենք:Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում  գրառում է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը:

Անկախության հռչակագրի 1 հոդվածը դեռ այո կա մենք կոչվում ենք ՀՀ,ունենք դրոշ,գերբ և հիմն,բայց այ 2-րդ հոդվածը
(. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները)չկա եթե կա ցույց տվեք,ու՞ր է:
Չկա նաև այս հոդվածը `6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:Չկա ուղակի չկա:
Որը ասեմ ,օրինակ էս կա՞ 7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է:)))
էս կետը արդեն կորցրել է իր արդիականությունը,դե մենակ ԱԽՔ ին ու օմեգային հիշեք հերիք է,մնացածը չկրկնվենք 11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
Մի խոսքով ափսոս էր այս հռչակագիրը,ափսոս:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով