Կասկած չունեմ, որ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է.Տիգրան Աբրահամյան

 

Կասկած չունեմ, որ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ»խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Իրականում Ադրբեջանն այս պահին մարտավարական հնարքների մեջ է, սակայն ռազմավարական նպատակներում նրանց համար ամենակարևորը՝ Հայաստանի ամենահարավային հատվածից առանցք ստանալն է։

Մեղրիի ու Ագարակի ուղղությունն անվտանգային առումով, այսօր, առավել քան երբևէ մեզ համար առանցքային է, որտեղ մեծ ծավալի աշխատանքներ իրականացնելու, նախկինում եղած մոտեցումների արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա»,֊գրել է Աբրահամյանը։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով