Monthly Archives: Օգոստոսի 2021

Պայքարը շարունակվում է, քանի դեռ հայն ու Հայաստանը վաճառվում են հանուն «խաղաղության».Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը սեպտեմբերի մեկն է…. Մենուայիս որդին՝ Սարդուրս, դպրոց պիտի գնա…. Գիտեք մենք ինչպես էինք Մենուայիս հետ կառուցում «Հայ ասպետ» դպրոցը, որտեղ ամեն, ամեն ինչ Մենուայի ձեռքերի աշխատանքն է՝ սեղան ու աթոռ, պահարան ու քարտեզներ, ձևավորում ու պատերի նկարներ: Մենք կառուցում էինք Սարդուրի դպրոցը, որ վայելենք նրա դպրոցամուտը…… իսկ… Կարդալ ավելին »

Քո նման թուրքամետը երբեք չի կարողանա ներկայացնել մեր հայրենիքը միջազային հարթակներում.Հենրիխ Դանիելյանը`Միրզոյանին

  Հենրիխ Դանիելյանը  ֆեյսբուքյան իր  էջում գրում է . Արարատ Միրզոյանի այսօրվա ելույթն էի նայում Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Լրագրողները հարցեր էին տալիս, ինքն էլ իրենից գոհ պատասխանում էր, դե անդրադարձավ նոյեմբերի 10֊ի և հունվարի 11֊ին ստորագրված եռակողմ հայտարարություններին, ասաց,որ Ադրբեջանը չի կատարում պայմանագրի կետերը, բայց արի ու մի ասա այ թուրքի գործակալ, բա խի՞… Կարդալ ավելին »

Պարզվել է երեկ Երևանում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայի և Mercedes-ի բախման հետևանքով բոլոր վիրավորների ինքնությունը. նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ  Արամազդ Հարությունյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված բոլոր վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող   Գագիկ … Կարդալ ավելին »

Կորոնավիրուսի հետևանքով վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը

  Ցավով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 31-ին կորոնավիրուսի հետևանքով վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան, Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը։ Այս մասին  տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրությունից: «Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի ողջ միաբանությունը խորապես սգում են հոգելույս Հայր Մաղաքիայի անժամանակ… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

  Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Արարատ Միրզոյանը և Ստանիսլավ Զասը մանրամասն քննարկել են տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեղի ունեցող փոփոխությունների դինամիկան, որոնք անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ անդամ-երկրների կենսական շահերի վրա։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել… Կարդալ ավելին »

Օմեգան տեղյակ չի՞,որ Աֆղանստանում ժողովուրդը չի որոշել այն ինչ կատարվեց իրենց մոտ,նույն ձևով ինչպես մեզ մոտ.Վահան Բաբայան

  «Օմեգան տեղյակ չի՞,որ Աֆղանստանում ժողովուրդը չի որոշել այն ինչ կատարվեց իրենց մոտ,նույն ձևով ինչպես մեզ մոտ»:Այս  մասին  գրառում է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը: «Ինչ՞ ժողովուրդ,ընտրությունա՞ եղել,թե՞ հանրաքվե,փաստորեն զինված ահաբեկչական կազմավորումները դարձան ժողովուրդ ու մի հատ էլ Լավրովի մոտ մեր հարցերը թողած ընկել Աֆղանստանի ժողովրդի դառդնա լացում,թե բա»մ_գրելէ Բաբայանը:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

  Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոստի 31-ին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Առանձնազրույցին հաջորդած ընդլայնված կազմով հանդիպման մեկնարկին ՌԴ ԱԳ նախարարը ողջունել է Արարատ Միրզոյանին Մոսկվա կատարած իր առաջին այցի կապակցությամբ՝ հավելելով որ խորրդարանի խոսնակի պաշտոնում պաշտոնավարման շրջանում Միրզոյանը արդեն իսկ հասցրել է ամուր գործընկերային հարաբերություններ… Կարդալ ավելին »

Պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը գտնվում է վատ վիճակում. փաստաբան

  Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Հարգելի հայրենակիցներ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մամուլում արդեն իսկ հրապարկվել է այն տեղեկատվությունը, որ Արմեն Չարչյանը գտնվում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, այսօր ստացել եմ վերջինիս թույլտվությունը՝ ներկայացնելու մանրամասներ նշվածի կապակցությամբ։ Ուրեմն ցանկանում եմ տեղեկացնել, որ պրոֆեսորը հետկրծոսկրային շրջանի սեղմող բնույթի ցավերի պատճառով 2021 թվականի օգոստոսի 24-ին… Կարդալ ավելին »

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդն իր մոտ պահվող ատրճանակով ինքնասպան է եղել.ՔԿ

  2021թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղու տներից մեկի դիմաց կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հրազենային վնասվածքով դի կա: Դեպքի վայրի զննությամբ նշված ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 1984թ. ծնված տղամարդու  դիակը՝ գլխի քունքային շրջանում հրազենային վնասվածքով, իսկ աջ ձեռքում՝ «Վալտեր P 22»… Կարդալ ավելին »

Ավազակային հարձակում «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում. տղամարդը ձերբակալվել է

  2021թ. օգոստոսի 31-ին` ժամը 10:18-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ավազակությամբ` առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղ ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` որպես զենք օգտագործվող «BLOW MAGNUM» մոդելի 9մմ տրամաչափի գազային ատրճանակով, նույն… Կարդալ ավելին »