Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ կոչեցյալը որոշել է հանցագործություն կատարել և միջամտել դատավորների միջև գործերի բաշխման ծրագրին.փաստաբան

 

ՀՀ դատական համակարգում դատարանների նախագահների և ԲԴԽ անդամների (իրական անդամների) գլխավորությամբ գործում է հանցագործների խմբակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Շնորհավորում եմ բոլորիս…

ՀՀ դատական համակարգում դատարանների նախագահների և ԲԴԽ անդամների /իրական անդամների/ գլխավորությամբ գործում է հանցագործների խմբակ…

Այժմ էլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ կոչեցյալը, հիմք ընդունելով ԲԴԽ գրությունը որոշել հանցագործություն կատարել և միջամտել դատավորների միջև գործերի բաշխման ծրագրին և իր քմահաճույքով, մեկ ստորագրությամբ քրեական գործեր քննող դատավորներ է նշանակում…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ Պետիկի տղա Արթուրը մակագրող համակարգիչը վազելով է տարել իր առաջնային գործատուին՝ ԱԱԾ, բայց էն որ էս հանցավոր խմբակի գործունեության պատճառով առնվազն Երևան քաղաքում ոչ մի գործ /քաղաքացիական թե քրեական/ չի քննվում օրենքի հիմնան վրա ստեղծված դատարանի կողմից դա փաստ է…

Հ. Գ. Փաստորեն ստացվում է, որ իրենք իրենցով հայցն ու քր. գործը հորինում են, քննում են, կալանավորում են, վերջում էլ իրենք դատավճիռ են կայացնելու ու ասեն թե բա հա արդարադատություն իրականացավ… »

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով