Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կա 10 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ. մեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի

shamshyan.com-ի  փոխանցմամբ  երեկ՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 21:30-ի սահմաններում, Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն և Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարար ջոկատի փրկարարները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Opel-ի վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա:

Փաստի առթիվ Կ. Բաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:   Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները, որոնք վերածվել են մետաղե ջարդոնի, տեղափոխվում են ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով