Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, բախվել են Volkswagen Golf-ն ու ВАЗ 2107-ը․ կան վիրավորներ

shamshyan.com-ի  փոխանցմամբ այսօր, հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Արթուր Գալստյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ջիվան Արամյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Ա․ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Volkswagen-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Ալբերտ Պողոսյանն ու 28-ամյա Շահեն Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օպերատիվ են գործել նաև Չանեցավանի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոտիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով