Ով իրեն քաղաքական «հաճախորդ» է համարում,նա էլ թող գնա կապիտուլյանտի հետ համագործակցի.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ  խոսնակ   Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել է.

Ով իրեն քաղաքական «հաճախորդ» է համարում,նա էլ թող գնա կապիտուլյանտի հետ համագործակցի ։
Բանակը գլխատողի,եկեղեցին վարկաբեկողի, Շուշին ու Հադրութը ,Դադիվանքը հանձնողի,թուրքի առաջ «ծնկի եկողի» հետ ի՞նչ համագործակցություն,հանուն ինչի՞ . պաշտոնի՞ ,թե՞ «30 արծաթի»։
Քաղաքական «ղազագիր» կնքողների պակաս չի եղել նախկինում,չկա նաեւ այսօր։
Ոմանք ասում են ՝ հանուն Հայաստանի պետք է համագործակցել։
Իսկ Հայաստանի շահը պահանջում է կապիտուլյանտներից ազատում։
Երբեք մի խառնեք հայրենիքի ու իշխանության շահը։
Դրանք շատ հաճախ հակասում են իրար։
Հ.Գ. Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից:
Գարեգին Նժդեհ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով