Ուժեղ քամուց հաստաբուն ծառը Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում պոկվել և ընկել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա

Երեկ  երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում:Այս  մասին  հայտնում է Shamshyan.com-ը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան,  սակայն մեծ վնաս է պատճառվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական Skoda մակնիշի ավտոմեքենային, ինչպես նաև կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Նշված հատվածում երթևեկությունը միակողմանի  է դարձել և օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական  ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով