Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ Հայաստանում կավելանա էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորման կայանների թիվը

Ուկրաինայի հայերի միությունը նախատեսում է ընդլայնել էլեկտրալիցաքավորման կայանների բացմանն ուղղված սոցիալական նախագծերը, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Պարբերականը նշում է, որ պլանավորվում է Հայաստանի տարբեր քաղաքներում բացել 15 էլեկտրալիցաքավորման կայան: Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագծի նախաձեռնող ու համակարգող Ռոման Չոբանյանը նշել է, որ 10 էլեկտրալիցքավորման կայան կբացվի Երևանում, իսկ 5-ն՝ այլ շրջաններում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանում իրականացվում է Ուկրաինայի հայերի միության` էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ բացելու ուղղությամբ սոցիալական նախագիծ: Նախաձեռնությունը սկսել է իրականություն դառնալ 2019 թվականից Տավուշի մարզում:

Նշվում է, որ շուտով Հայաստանն ու Ուկրաինան կապող ևս մեկ վայր կստեղծվի, մոտ ապագայում Երևանում կբացվի սքեյթ-պարկ՝ Ուկրաինայի հայերի միության նվերը Հայաստանի մայրաքաղաքին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով