Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը 1/4 եզրափակչում է

 

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը Հայաստանի օլիմպիական թիմից պայքարի է դուրս եկել բռնցքամարտիկ Արման Դարչինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

75 կգ քաշային կարգում Դարչինյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ վստահ հաղթանակ է տոնել Սլովակիայի ներկայացուցիչ Անդրեյ Շեմեզի նկատմամբ՝ 5:0: Օգոստոսի 1-ին կայանալիք քառորդ եզրափակիչ փուլում Արման Դարչինյանը մենամարտելու է ֆիլիպինցի Էմիլ Մարսիալի հետ, որին հաղթելու դեպքում հայ բռնցքամարտիկը կապահովի առնվազն բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 17 ներկայացուցիչ, որոնցից հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը, ծանրորդ Իզաբելլա Յայլյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) ավարտել են մրցելույթները: Պայքարը սկսել են նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ով դուրս է եկել հենացատկի եզրափակիչ, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը մեկ հաղթական մենամարտ է ունեցել և դուրս եկել 1/8 եզրափակիչ, և լողորդ Արթուր Բարսեղյանը, ով 100 մետր ազատ ոճում չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը, իսկ հուլիսի 30-ին մրցելու է 50 մետր ազատ ոճում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա-ի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով