ՊԵԿ-ը հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Իրականացվել է հարկ վճարողների կարգապահական վարքագծի վերլուծություն

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:

Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող  110 հարկ վճարողների մոտ 2021թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է աշխատողի չձևակերպման 24 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 91 դեպք: Իսկ խոշոր՝ 2019 թվականի արդյունքներով 400.0 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 64 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 14 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 57 դեպք:

Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կից ֆայլով ներկայացվում է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման վերաբերյալ տեղեկատվությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով