Փրկարարները՝ շախմատի առաջնությունում

 

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների շախմատի հերթական ամենամյա առաջնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մրցաշարը կազմակերպել է ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության փրկարարական վարժանքների և փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժինը:

Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում կազմակերպված նախընտրական մրցումների արդյունքում եզրափակիչ փուլ են անցել 17 մասնակից:

Միավորների հաշվարկից և մրցաշարի ամփոփումից հետո առաջին, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ԱԻՆ ՃԿՊԱ պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյանը, Արագածոտնի

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՄՓՎ ԲՊ բաժնի ավագ մասնագետ Սեդրակ Եգանյանը և ՓՈՒՎ ՀՓԱԿ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Վլադիմիր Պետրոսյանը: Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով:

Առաջնության ավարտին ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը շնորհակալագրեր է հանձնել մրցավարներին՝ շախմատի միջազգային կարգի մրցավարներ Սամվել Վարդանյանին, Նունե Վարդանյանին և շախմատի մրցավար Գայանե Պետրոսյանին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով