Պատերազմը քաղաքականության շարունակությունն է.Ավետիք Իշխանյան

Հարգելիներս, անկախ, թե պատերազմ սկսող կողմն ինչ պատճառներ է բերում այն սկսելու համար, միևնույնն է խորքում այն մեկ դրդապատճառ ունի՝ քաղաքական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության, ադրբեջանական մարտական հարձակումներն ունեն քաղաքական դրդապատճառներ։ Ա՛յ քեզ նորություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասվածից կարելի է եզրակացնել, որ համաշխարհային պատմության ողջ ընթացքում, ոչ բոլոր պատերազմներն են ունեցել քաղաքական դրդապատճառներ։

Այսինքն,պատերազմները ունեցել են ոչ միայն քաղաքական, այլև մշակութային, մարդասիրական և այլ դրդապատճառներ։ Հարգելիներս, անկախ, թե պատերազմ սկսող կողմն ինչ պատճառներ է բերում այն սկսելու համար, միևնույնն է խորքում այն մեկ դրդապատճառ ունի՝ քաղաքական։ Թե՞ ձեր կարծիքով 44-օրյա պատերազմը քաղաքական չէր, այլ խաղաղասիրական, իսկ այժմ այն փոխվել է քաղաքականի։

Ի դեպ, հայտնի խոսք կա․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Պատերազմը քաղաքականության շարունակությունն է»,- գրել է Իշխանյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով