Պարգևատրումների սպասումով. Անկախության 30-ամյակը՝ «հարմար առիթ». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը։ «Փաստ» թերթին այս առիթով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ իշխանությունները մտադիր են շռայլ պարգևատրումներ և պետական պարգևներ հանձնել տարբեր ոլորտի ներկայացուցիչների, հատկապես նրանց, ովքեր հլու-հնազանդ ծառայում են իրենց։ Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո նմանօրինակ «հարմար առիթ» չի եղել, որպեսզի Փաշինյանը կոչումներ ու պարգևներ շռայլի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե, Անկախության տոնի առթիվ պարգևատրումներ միշտ էլ եղել են, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս անգամ ստացողների ցանկը աննախադեպ մեծ է լինելու: Մեր տեղեկություններով, այս օրերին բավական ինտենսիվ կերպով ցուցակներ են կազմվում, որտեղ ներառվում են բոլոր ոլորտների , հատկապես արդարադատության և իրավապահ ոլորտների մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ իշխանության «սրտի դատավորները», ինչպես նաև որոշ զինվորականներ, որոնք պետք է պարգևատրվեն պետական բարձր պարգևներով և կոչումներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով