Monthly Archives: Հուլիսի 2021

Կեցցեն մեր մարզիկները, որոնք մեզ հաղթանակներ են պարգեւում.Արմեն Աշոտյան

  Կեցցեն մեր մարզիկները, որոնք մեզ հաղթանակներ են պարգեւում։Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է արել  ՀՀԿ   փոխնախագահ Արմեն  Աշոտյանը: Երիցս կեցցեն ադրբեջանցիներին տարբեր մարզաձեւերում հաղթած ու հաղթողները, զորօրինակ վերջերս Հայկը՝ շախմատում եւ Հովհաննեսը՝ բոքսում։ Մենք հիմա անգամ այս իրադարձային հաջողությունների ծարավը շատ ունենք։ Սակայն ազգիս ախտահարված արժանապատվությունը լիարժեք ապաքինվելու համար ավելի մեծ ու կայուն նվաճումների… Կարդալ ավելին »

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։

Հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։ Ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք… Կարդալ ավելին »

Նիկոլին սյուրպրիզ է սպասվում. գնում ենք ԱԺ քաղաքական դիակներին հուղարկավորելու. Հայկ Մամիջանյան

Միակ և գլխավոր անելիքն այսօր մեր երկիրը փրկելն է, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ քաղաքական դիակները հուղարկավորվեն,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է նորընտիր ԱԺ-ի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ու ընդգծել, որ իրենք ԱԺ են գնում պարտության խորհրդանիշներին, նրանց, որոնք տարել են մեր երկիրը կապիտուլյացիայի, այսինքն՝ քաղաքական դիակներին, հուղարկավոր են։ Մանրամասն`- «Փաստինֆո»-ի  տեսանյութում

Ադրբեջանցիները հայտնում են հավանական մարտական կորստի մասին. «Ռազմինֆո»

  «Ռազմինֆո» մասնագիտացված կայքը գրում է. «Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ հուլիսի 29-ի գիշերը Արցախի օկուպացված Մարտունու շրջանում անհայտ պայմաններում մահացել է զինծառայող Ասլանով Շամիլ Մայիս օղլուն (Aslanov Şamil Mayis oğlu)։ Տեղեկությունն առայժմ պաշտոնապես հաստատված չէ, սակայն սոցցանցերում շրջանառվում է դիպուկահարի կրակոցից գլխի շրջանում մահացու վիրավորում ստանալու վարկածը»։

Կրակոցներ Երևանում․ Նոր Նորքում գործող «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում հնչել են կրակոցներ․ կասկածյալներից 3-ը հարազատ եղբայրներ են

shamshyan.com-ի  տեղեկություններով  այսօր, հուլիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Հ․ Սարգսյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ վաղ առավոտյան Նոր Նորքում գործող «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում կրակոցներ են հնչել։     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ովքեր… Կարդալ ավելին »

Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ.Հայկ Մարության

  Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան:Այս մասին հայտնում է քաղաքապետ Հայկ Մարությանը և հավելում. «Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին»:  

Արտակարգ դեպք Երևանում․ վիճաբանությունն ավարտվել է կրակոցով․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

  Երեկ, հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում shamshyan.com-ը: Ժամը 05։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ճերմակյանի գլխավորությամբ։  Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին… Կարդալ ավելին »

Վերին Շորժայի անունը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան

  Իրանագետ, ԵՊՀ ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան գրառմամաբ առաջարկում է փոխել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի անունը. «Վերին Շորժա անվանումը վերջերս անընդհատ հոլովվում է կապված Բաքվի բռնապետի բաշիբոզուկների ագրեսիայի հետ։ Մենք առանց հասկանալու փաստացիորեն լեգիտիմացրել ենք վաչկատուն ցեղերի կողմից մեր հայրենիքի բնակավայրերից մեկին տրված Շորժա բառացիորեն՝ «աղիավուն, աղուտ» անվանումը և շարունակում ենք օգտագործել այն,… Կարդալ ավելին »

Տևական խաղաղությունը կարող է լինել միայն բանակի շնորհիվ․ Նաիրի Հոխիկյան

  Մեդիափորձագետ Նաիրի հոխիկյանը գրում է․ Խաղաղություն’ ազգային բանակ չունենալու հաշվին։ Այս հարցը ինքնին վտանգավոր է, քանի որ տևական խաղաղությունը կարող է լինել միայն բանակի շնորհիվ, իսկ եթե դու թույլ ես և անպաշտպան, ապա խաղաղության գինը մշտական զիջումներն են։ Թումանյանի “Չարի վերջը” այդ առումով լավ օրինակ է։ Ամեն դեպքում, 1 օրում իմ հարցմանը մասնակցել է… Կարդալ ավելին »

Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդակությամբ ռեպորտաժ է հեռարձակել. Էդգար Ղազարյան

  Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդակությամբ ռեպորտաժ է հեռարձակել լուրերի հիմնական թողարկման ընթացքում: Այս մասին ֆեյսբուքում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը. «Իսկ ընդամենը մի քանի տարի առաջ այդ նույն հեռուստաընկերությունը համագործակցության հուշագիր էր ստորագրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ, որի արդյունքում իրենց միջոցներով ֆիլմեր էին նկարահանվում եւ հեռարձակվում Արցախի հիմնախնդրի, ինչպես նաև լեհահայ նշանավոր… Կարդալ ավելին »