Նկատվում է քննադատական դոզայի որոշակի նվազում,չգիտեմ ինչով է պայմանավորված,բայց համաձայնվեք դա արդեն նկատելի է.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը  ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

«Նկատվում է քննադատական դոզայի որոշակի նվազում,չգիտեմ ինչով է պայմանավորված,բայց համաձայնվեք դա արդեն նկատելի է:
Եթե որևէ մի ընդդիմդիր հայտնվելով նոր խորհրդարանում ,ստանալով այսպես ասած թիվ մեկ ամբիոնին մոտենալու առավելություն չշարունակի նույն ձևով պայքարել,ոնց պայքարում էր փողոցում շատ կարճ ժամանակում կավարտի իր քաղաքական առաքելությունը և կվնասի իր քաղաքական թիմին:
Մարդիկ ակնկալում են նոր ավելի ուժեղ պայքար,քանի որ այս ընտրություններով երկրում չի լուծվել քաղաքական ճգնաժամը:
Կապիտուլյանտի հեռացումը պետք է լինի թիվ մեկ քաղաքական օրակարգը»,-գրել է Բաբայանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով