Նարեկ Սամսոնյանը դատարանում հաղթել է Նիկոլ Փաշինյանի դստերը` Շուշան Փաշինյանին

 

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը դատարանում հաղթել է Նիկոլ Փաշինյանի միջնեկ դստերը՝ Շուշան Փաշինյանին, հաղորդում է Antifake.am-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը հունիսի 18-ին մերժել է Շուշան Փաշինյանի կողմից ընդդեմ Նարեկ Սամսոնյանի ներկայացրած հայցը։

Հիշեցնենք՝ Շուշան Փաշինյանը դատական հայց էր ներյացրել Նարեկ Սամսոնյանի դեմ վերջինիս հայտնի «իկրայի» մասին ֆեյսբուքյան գրառման առնչությամբ, համաձայն որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի սև խավիար է գնում Երևանի ռեստորաններից մեկից։ Շուշան Փաշինյանը պահանջում էր, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև 2 միլիոն դրամ փոխհատուցի իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի համար։

Դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից որպես անչափահաս հայցվորի անձը արատավորող ներկայացված արտահայտություններն իրականում ակնարկ են վարչապետի եկամտի ավելացմանը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու պահից։ Այն է՝ անձնապես չեն վերաբերվում հայցվոր անչափահաս Շուշան Փաշինյանին։ Այլ կերպ ասած՝ Եվրոպական դատարանի կողմից արձանագրված վավերապայմանը տվյալ դեպքում բացակայում է, քանզի պատասխանողի ֆեյսբուքյան էջում 26.01.2020 թվականին կատարված գրառումն իրականում հասցեագրված չէ անմիջականորեն հայցվորին և հենց հայցվորը չէ, որ հանդիսացել է քննադատության թիրախ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով, դատարանն արձանագրել է, որ հայցվորին տվյալ դեպքում չի հաջողվել դատարանի առջև հիմնավորել, որ քննարկվող քննադատության թիրախ է հանդիսանում հենց հայցվորը և նյութում տեղ գտած փաստացի տվյալներն արատավորում կամ նսեմացնում են անձնապես հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, այսինքն՝ բացակայում է ՀՀ վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի կողմից զրպարտության պահանջներով պարտադիր վավերապայմաններից չորրորդը, այն է․ «որ ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն հայցվորի անձի պատիվը արժանապատվությունը կամ գործարար համբավը», բացակայում է զրպարտության դեպքը և հայցը ենթակա է մերժման։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով