Մեր պետականությունը վտանգված է, սահմանները վտանգված են.Նաիրա Զոհրաբյան

 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը շարունակվում է: Երեկ Վարդենիսում անօդաչու սարքեր էին թռնում, հայկական կողմն ունի 3 զոհ: Ասել, որ Ադրբեջանը պահելու է պայմանավորվածությունները մեծ բլեֆ է,- ԱԺ արտահերթ նիստին ասաց անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երբ ծանոթացա օրակարգին, հասկացա որ այս նիստի «էքշն»-ը քրեական օրենսգրքում փոփոխություններն են, որոնք ենթադրում են հայհոյանքի քրեականացում: Հասկանում եմ՝ ինչի համար է սա արվում, որովհետև նոր խորհրդարանում «էքշնի»-ի և հայհոյանքի պակաս չի լինելու»,-ասաց Զոհրաբյանը:

Նա առաջարկեց ԱԺ արտահերթ նիստից հետո հրատապ նիստ գումարել, խորհրդարան հրավիրել Նիկոլ Փաշինյանին, ԶՈւ և ՊՆ ղեկավարներին և փակ ֆորմատով քննարկել սահմանին ստեղծված իրավիճակը.

«Առաջիկայում Մոսկվայում սպասվում են եռակողմ բարդ բանակցություններ, ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետո տիրող իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր: Հիմա կոնսոլիդացվելու, միասնական լուծումներ տալու և թուրք-ադրբեջանական տանդեմին գրագետ, ճիշտ քայլերով հակադարձելու ժամանակն է, իսկ հայհոյանքը քրեականացնելու, ապագա խորհրդարանի «էքշնները» նվազեցնելու համար ժամանակ կգտնեք»,-ասաց Զոհրաբյանը և հավելեց.«Մեր պետականությունը վտանգված է, սահմանները վտանգված են, ամեն օր Ադրբեջանը խախտում է գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները, հրավիրեք այս նիստից հետո հրատապ նիստ և քննարկեք այս հարցը»,-ասաց Զոհրաբյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով