Քաղաքացին «Աստղիկ լողափ»-ից ռետինե նավակով շարժվել է դեպի Սևանի թերակղզի և չի վերադարձել.Օգնության են հասել ջրափրկարարները

 

Հուլիսի 25-ին, ժամը 15։44-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին «Աստղիկ լողափ»-ից ռետինե նավակով շարժվել է դեպի Սևանի թերակղզի և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Ժամը 18:07-ին ջրափրկարարները հայտնաբերել են քաղաքացի Հ․ Մ․-ին (ծնված 2004 թ․) և դուրս բերել ափ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով