Կայացել է ՀՅԴ Երևանի քաղաքային ժողովը, ընտրվել է նոր Քաղաքային կոմիտե

 

Սույն թվականի հուլիսի 16֊ 17-ը գումարվեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Երևանի կառույցի Քաղաքային 26-րդ հերթական ժողովը։ Ժողովն անդրադարձ կատարեց Քաղաքային կոմիտեի երկամյա աշխատանքներին եւ նախանշեց առաջիկա երկու տարիների գործունեության ուղեգիծը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Քաղաքային կոմիտեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժողովը քննարկեց Երեւան քաղաքում տիրող իրավիճակը եւ որոշեց Երեւանի ու երեւանցիների խնդիրները շարունակաբար բարձրաձայնել եւ հետամուտ լինել, որ քաղաքային իշխանությունները տեր կանգնեն իրենց պատասխանատվություններին։

Քննարկումների ավարտին ժողովն ընտրեց նոր Քաղաքային կոմիտե հետևյալ կազմով՝ Սարգիս Կարապետյան (ներկայացուցիչ), Ժիրայր Պէօճէքեան (նախագահ), Մեղրիկ Ճուլհայեան, Դավիթ Նավոյան, Արտակ Աղբալյան, Արմեն Հարությունյան, Արմեն Մուշեղյան, Սեւան Արթին, Կարին Հովսեփեան, Մհեր Սահակյան եւ Հովհաննես Գասպարյան։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով