Ջրականից տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն.ԱԻՊԾ

 

ՆԳ նախարարության ԱԻՊԾ փրկարարներն այսօր Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր՝ 1619 աճյուն:

Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի տեղեկություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով