ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է «Դեպի Սյունիք» ծրագիրը

Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել եւ պահանջներ ներկայացնել Երևանի, Սևանա լճի և հատկապես Սյունիքի ուղղությամբ: այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակից։

Առանց Սյունիքի, առանց աշխարհագրական Հայաստանի այս ողնաշարի՝ մեր պետականությունը ենթակա է ամբողջական փլուզման:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սյունիքի հայության դիմադրողական ոգու հզորացումը,

պանթուրանական ծրագրերը ձախողելը և Հայաստանի իշխանությունների պարտվողական քաղաքականության դեմ պայքարը ամբողջ հայ երիտասարդության, բայց մասնավորապես Սյունիքի հայ երիտասարդության պարտականությունն է:

Մեր ազգային գոյամարտի այս հանգրվանում, աշխարհասփյուռ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները զոաշարժի են ենթարկում իրենց բոլոր ուժերը, մտնում են պայքարի դաշտ ու մեկնարկում «Դեպի Սյունիք» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Ներքաղաքական և միջազգային երիտասարդական հարթակների վրա քաղաքական, արտաքին հարաբերական և քարոզչական աշխատանք,

– Ազգային ոգին ամրապնդելու համար պատանեկան ճամբարների կազմակերպում,

– Սյունիքի երիտասարդության խնդիրների լուծման նվիրված ուսումնասիրությունների պատրաստում եւ խորհրդաժողովի կազմակերպում։

– Սյունիքի մեջ երիտասարդական կենտրոնների ստեղծում,

– Երիտասարդության մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանը միտված «Վերելք ծրագիրի» իրագործում։

– Սփյուռքի երիտասարդների հատուկ գործուղումներ:

Կոչ ենք ուղղում հանձնառու երիտասարդությանը մասնակից դառնալ մեր աշխատանքներին և ուժերը ուղղել «Դեպի Սյունիք»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով