Հնարավոր չէ գտնել որևէ տրամաբանական պատճառաբանություն, ինչով կարող է մերժվել «Պատիվ Ունեմ» խմբակցության՝ ԱԺ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը.Ա.Բաբայան

Հնարավոր չէ գտնել որևէ տրամաբանական պատճառաբանություն, ինչով կարող է մերժվել «Պատիվ Ունեմ» խմբակցության՝ ԱԺ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը:Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում  գրառում է  արել   «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրավապաշտպան Արսեն  Բաբայանը:

«2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կրեցին ծանր մարդկային, բարոյական և նյութական վնասներ, որոնց հետևանքով երկու հայկական պետությունները հայտնվել են խոր ճգնաժամում, որի հաղթահարումն ունի բացառիկ, կենսական նշանակություն: Այն շարունակվում է նաև պատերազմից 8 ամիս անց Ադրբեջանի ու Թուրքիայի հայատյաց, ռազմատենչ քաղաքականության հետևանքով: Իրավիճակի հաղթահարման նպատակով պահանջվում է համազգային կարողությունների կենտրոնացում, հայաստանյան քաղաքական ուժերի համագործակցություն, բազմավեկտոր ներքին և արտաքին քաղաքական խնդիրների արդյունավետ լուծում:
Եթե իշխանությունը կփորձի մերժել սա, ուստի այլևս հենց իշխանության կողմից պաշտոնապես կարձանագրվի, որ իշխանությունը լիարժեք հրաժարվել է Արցախի կարգավիճակից, հետևաբար՝ ամբողջ Արցախից»,-գրել  է  Բաբայանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով