ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի ռազմական կցորդին

Հուլիսի 24-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդին Հայաստանի Հանրապետությունում վերջին չորս տարիների իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի և երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով