Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Ճամբարակում բախվել են Niva-ն ու Lada-ն. 2 երեխաներ, որոնցից մեկը ՌԴ քաղաքացի է, տեղափոխվել են հիվանդանոց

 

shamshyan.com-ի  փոխանցմամբ  այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են Դրախտիկ գյուղի բնակիչ, 79-ամյա Վոլոդյա Երիցյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Ձորավանք գյուղի բնակիչ, 33-ամյա  Սամվել Դադյանի վարած  ВАЗ 2115 մակնիշի ավտոմեքենաները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, ՌԴ քաղաքացի, 16-ամյա Աննա Դադյանն ու Ձորավանք գյուղի բնակիչ, 3-ամյա Վլադիմիր Դադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ույն վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ: Հետաքննիչ Բ. Սարիբեկյանի հանձանարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են  ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով