Ավտոբուսի խցիկը սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով, քրեական ենթամշակույթը հիշեցնող տարրերով կահավորող վարորդները կենթարկվեն պատասխանատվության․ Հակոբ Կարապետյան

 

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակնը գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեր հանրային ավտոբուսների որոշ հարգարժան վարորդներ թյուրիմացաբար կարծում են, թե ավտոբուսի խցիկը կարելի է կահավորել սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով, ծոպավոր վարագույրներով, այլևայլ զարդերով, ընդհուպ՝ քրեական ենթամշակույթը հիշեցնող տարրերով։

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները զգուշացնում են, որ հանրային տրանսպորտի միջոցների սրահները եւ վարորդի խցիկները բացի զուտ պրակտիկ, տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ տարրերով չեն կարող կահավորվել։
Կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով