Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը,քան կապիտուլյանտը կարող է պաշտպանել մեր ազգային շահը.  Էդուարդ Շարմազանով

Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը,քան կապիտուլյանտը կարող է պաշտպանել մեր ազգային շահը:Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում  գրառում է  արել  ՀԿ ԳՄ անդամ   Էդուարդ Շարմազանովը:

Քանի դեռ կապիտուլյանտներն իշխանության են,որեւէ հայանպաստ եւ դրական լուծում ակնկալել միամտություն է։
Ինչու՞։ Ասեմ…
Կապիտուլյանտների քայլերի արդյունքում է Թուրքիան ուղիղ մտել մեր փոքր տարածաշրջան։
Կապիտուլյանտն էր ուղիղ կապ հաստատել թշնամի պետության ղեկավարի հետ։
Նա էր ալիեւներին «կիրթ ու կառուցողական» համարում։
Նա է ամեն ինչ ջնջել ու իր սեփական կետից սկսել։
Նա է արտաքին քաղաքական այցեքարտ ոչ թե Արցախի կարգավիճակի ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հռչակել,այլ ՝իր «ժողովրդավարությունը»։
Նա է բերել կապիտուլյացիա եւ նվաստացում։
Նրա եւ Ադրբեջանի ղեկավարի «պասերով խաղերի» հետեւանքով սկսվեց լայնածավալ պատերացմ։
Նա է հոկտեմբերի 19-20 -ին հրաժարվել Պուտինի պատերազմը կանգնեցնելու միջնորդությունից,որի պատճառով հազարավոր նոր զոհեր ենք տվել ,Շուշի ու Հադրութ կորցրել։
Նա է կապիտուլյացիայից հետո հունվարի 11-ին իր «կառուցողական» գործընկերոջ հետ հակահայկական փաստաթուղթ ստորագրել,որտեղ գերիների վերադարձի մասին որեւէ խոսք չկա։
Նրա անգործության արդյունքում է,որ թշնամին Հայաստան է մտել։
Եվ ,վերջապես, նա է «սկուտեղի վրա» զիջում մեր պետական ինքնիշխանությունը հանուն իր աթոռի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով