Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Ford Transit-ը բախվել է կայանված Nissan X-Trail-ին. վիրավորներին առաջինը օգնության է հասել Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ Նարեկ Պողոսյանը

Երեկ՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում, Բազմաբերդ գյուղի բնակիչ, 35-ամյա Գևորգ Կարապետյանը, իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված՝ Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Nissan-ն էլ առաջ է շարժվել և հարվածել վարորդ, Երևանի բնակիչ, 29-ամյա Գևորգ Վարդանյանին և Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մարտիրոսյանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վրաերթի ենթարկվածները, որոնց առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող, Երևան քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ Նարեկ Պողոսյանը, նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկները նրանց տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել Nissan-ի գազաբալոնի փականն ու շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վիրավորներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով