Արձանագրում եմ մի բան, որ այս իշխանությունն ի զորու չէ սպասարկելու Հայաստանի շահը.Շարմազանով

 

Կապիտուլյացիայից հետո Հայաստանը միայն կորցնում է։Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուրարդ Շարմազանովը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայաստանում, իմ խորին համոզմամբ, դասական առումով իշխանություն չկա,եթե իշխանություն ունենայինք՝ պատերազմն անհամեմատ ավելի շուտ կդադարեցվեր,կլուծեին գերիների խնդիրը, չէր կազմվի հունվարի 11-ի արձանագրությունը, թույլ չէին տա, որ Սև լիճ ներխուժեին ադրբեջանցիները, կպաշտպանեին մեր պետական ու ազգային շահը, նախընտրական շրջանում կխոսեին արժանապատիվ խաղաղության հասնելու ռազմավարական-ծրագրային թեզերի մասին, այլ ոչ թե մուրճն աջ ու ձախ կթափահարեին :
Մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը։ Ցավով եմ ասում, բայց այսօրվա կառավարություն կոչվածն ի զորու չէ ազգային խնդիրները լուծելու եւ ըստ էության ոչինչ չի անում։

Նոյեմբեր 9-ից հետո Հայաստանը միայն կորցնում է։

Եվ կորցնելու է այնքան ժամանակ,քանի դեռ պարտության գլխավոր խորհրդանիշը բազմած է «աթոռին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արձանագրում եմ մի բան, որ այս իշխանությունն ի զորու չէ սպասարկելու Հայաստանի շահը։

Բազմիցս նշել եմ՝ չի կարելի Խորհրդային Ադրբեջանի քարտեզները հիմք ընդունելով՝ իրականացնել սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա, որովհետև այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ, այսօրվա Ադրբեջանը 1918-1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է, որը նույնիսկ չի ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից։

Այս փաստը մոռացության է տրվել կապիտուլյացիա կնքած ռեժիմի կողմից։

Կամ ի՛նչ դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին է խոսքը, երբ Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա, այսինքն՝ ո՞րն է մեր շահը, ի՞նչ թուրքն ուզում է՝ մենք անում ենք, բա մեր ազգային շահը ո՞րն է։

Միայն թե չասեք՝ժողովուրդը ձայն է տվել։

Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել,որոնք կործանման տարան իրենց պետությունները»,-գրել է Շարմազանովը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով