Անհնար է մոլորեցնել շուրջ 700.000 մարդու.Արսեն  Բաբայան

Անհնար է մոլորեցնել շուրջ 700.000 մարդու: Եթե այդքան մարդ միակարծիք է և կատարում է նույն քայլը, ապա դա ոչ թե մոլորություն է, այլ՝ օրինաչափություն:Այս  մասին  գրառում է  արել  «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրավապաշտպան   Արսեն  Բաբայանը:
Օբյեկտի՞վ են արդյոք բոլոր օրինաչափությունները: Արդեն վստահաբար կպնդեմ՝ ոչ, պարտադիր չէ, որ լինեն օբյեկտիվ: Կան օրինաչափություններ, որոնք հետևանք են էության կեղծման:
Եթե կարող է օրինաչափությունը լինել ոչ օբյեկտիվ, ապա անհրաժեշտ է այն փոխել: Այո, անհրաժեշտ է փոխել օրինաչափությունը: Անհրաժեշտ է հասնել այնպիսի օրինաչափության, որի ընտրությունը դրա բոլոր մասնակիցների համար կլինի շահեկան:
Հնարավո՞ր է փոխել օրինաչափությունը: Կարծում եմ՝ այո: Ինչպե՞ս: Մեծ դժվարությամբ ու տասնյակ տարիների ընթացքում: Ցավոք…
Ունե՞նք այլընտրանք:
Ոչ, քանզի կյանքից թանկ պատիվն է, իսկ պատվից առավել Հայրենիքը:
Հ.Գ. Գիտեմ, որ ժամանակ չունենք…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով