Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը.Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար   Արթուր  Ղազինյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ
Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:
Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում նշանակում է Ադրբեջանին տրամադրել միջանցք դեպի Նախիջևան:
Հիմա ըստ կառավարության ղեկավարի պաշտոնակատարի, Ադրբեջանը ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ որ Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը, հրաժարվի Արցախից և Սյունիքով տրամադրի միջանցք դեպի Նախիջևան:
ՀԱՎԱՏՈՒՄ Ե՞Ք
Շատ շուտով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, Արցախն ու Սունիքով միջանցքը Ադրբեջանին հանձնելը մեր վրա կվաճառեն որպես մեծ հաղթանակ:
Դե փրկված կյանքերի մասին էլ չեմ խոսում »,-գրում  է  Ղազինյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով