ՊՆ-ին և երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցներին հորդորում եմ սթափվել, իրավիճակին մոտենալ խիստ պատասխանատու կերպով.Աբրահամյան

 

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեկ սահմանագծին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հրաձգային մարմնական վնասվածքներ ստացած 3 զինծառայողներից մեկի (Ա. Աթասյան) վիճակը ծայրահեղ ծանր է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Սա այն դեպքում, որ ՊՆ-ն նույն միջադեպի հետ կապված ավելի վաղ փոխանցել էր, որ 3 զինծառայողն էլ հրազենային թեթև վիրավորում են ստացել և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը։
Փաստորեն պաշտպանության նախարարությունը ոչ միայն ոչինչ չի անում իր գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման համար, այլ ավելի խորացնում եղած անվստահությունը։
ՊՆ-ին և երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցներին հորդորում եմ սթափվել, իրավիճակին մոտենալ խիստ պատասխանատու կերպով և զերծ մնալ կրավորական կեցվածք ընդունելու ներկայիս գործելաոճից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով