Monthly Archives: Հուլիսի 2021

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 31-ին, ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես` թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն: Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:… Կարդալ ավելին »

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին որպես գլխավոր դասախոս

  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին որպես գլխավոր դասախոս: Այս մասին հայտնում են Մեծի տանն Կիլիկիո հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջում: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս հրաւիրուած է G20 ֆորումին որպէս գլխաւոր դասախօս Վեհափառ Հայրապետը հրաւէր ստացաւ որպէս գլխաւոր դասախօս մասնակցելու G20 երկիրներու պետերուն հանդիպման նախօրեակին տեղի ունենալիք միջազգային ֆորումին: Նորին Սրբութիւնը պիտի խօսի… Կարդալ ավելին »

Գեղարքունիքի գյուղապետարաններից մեկի պաշտոնյան համաձայնվել է համացանցով մերկանալ ու պարել. նրան սպառնացել են

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա հունիսի սկզբին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի գյուղապետարանի 54-ամյա գլխավոր մասնագետը ֆեյսբուք սոցցանցի միջոցով շփում է ունեցել ՌԴ քաղաքացուհի, «Ալինա Պասսելինի» անվամբ օգտատիրոջ հետ: Շփման ժամանակ գյուղապետարանի գլխավոր մասնագետն այդ օգտատիրոջ խնդրանքով մերկացել է, իսկ օգտատերը տեսազանգի ընթացքում… Կարդալ ավելին »

Հայհոյանքը, որպես լրացուցիչ լարվածության գործիք, մեր կենցաղի պարտադիր տարր դարձավ այն քաղաքական ուժերի կողմից, որոնք այսօր «պայքարում են» դրա դեմ

  Հայհոյանքը, որպես լրացուցիչ լարվածության գործիք, մեր կենցաղի պարտադիր տարր դարձավ այն քաղաքական ուժերի կողմից, որոնք այսօր «պայքարում են» դրա դեմ։ Պայքարում են, քանզի հանրային մշակույթն է այդպիսին. ցանկացած անհարիր նախադեպ կարճ ժամանակ անց դառնում է ունիվերսալ և, որպես կանոն, ուղղվում է հենց այն ստեղծողների դեմ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ… Կարդալ ավելին »

Հրդեհ Մասիս քաղաքում

  Հուլիսի 31-ին, ժամը 11։57-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մասիս քաղաքի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:09-ին, մարվել՝ 14:09-ին: Պարզվել է, որ այրվել են 4-րդ փողոցի տներից մեկի… Կարդալ ավելին »

Ջրափրկարարները ջրից դուրս են քաղաքացուն

Հուլիսի 31-ին, ժամը 15։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարները հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են ջրահեղձվող քաղաքացու: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Է․ Թ․-ին (ծնված 2010 թ.)․ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում:

Իշխանությունն էնքան ա վախվորած, որ շուտով կարող ա նախագիծ ներկայացնի թարս նայելու համար քրեական պատասխանատվության մասին․ Գեւորգ Պետրոսյան

  Իշխանությունն էնքան ա վախվորած, որ շուտով կարող ա նախագիծ ներկայացնի թարս նայելու համար քրեական պատասխանատվության մասին…Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Գևորգ Պետրոսյանը․ «Մի զարմացեք, քանի որ համարյա նման դեպք գրանցվել է, երբ իրանցքայլական մի մանդատակրի կողքով հեծանիվով թափով անցած մի տղայի նկատմամբ քրեական գործ հարուցվեց… Ապագա կա կա կա կա…»:  

Տիգրան Ավինյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին

  Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հուլիսի 28-ին որոշում է ստորագրել, որում նշված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով և 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Աբգար Բուդաղյանին 2021 թվականի հուլիսի 30-ից ազատել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»։

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայը դարձավ թույլ,խեղճ և պարտված.Վահան Բաբայան

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայը դարձավ թույլ,խեղճ և պարտված:Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում  գրառում է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան  Բաբայանը: Շատերին թվում էր,որ լինելու է հակառակը և հայն ավելի է ուժեղանալու,այնինչ արդեն որոշված էր,որ հզոր նախագահին գահընկեց պետք է արվեր ,որ հայ ժողովրդին կոտորելու և խեղճ ու գաղթական դարձնելու համար հարմար պայմաններ ստեղծվի: Այդպես… Կարդալ ավելին »

Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն

  Հուլիսի 28-ին, ժամը 10.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հուլիսի 30-ին, ժամը 11.55-ին պարեկային ծառայության ՃՏՊ բաժանմունք է ներկայացել 60-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթն ինքն է կատարել իր վարած «Հոնդա» ավտոմեքենայով և նույն ավտոմեքենայով տուժածին տեղափոխել է հիվանդանոց:… Կարդալ ավելին »