«Ժողովուրդն էլ են կեղծում».Ավետիք Իշխանյան

Այսօր ղժղժղան-կեղծարարը հանրահավաք է հրավիրել։ Բազմաթիվ ահազանգեր են հնչում, որ ողջ Հայաստանով պետական ծառայողներին, դպրոցների, նույնիսկ մանկապարտեզների տնօրեններին ստիպում են ներկայանալ հանրահավաքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Դեռ դա էլ բավական չի, հանրահավաքին ներկայանալու են, որպես ժողովուրդ, «ժողովրդի հագուստի» տակ թաքնված ոստիկաններ։ Այո՛, ղժղժանը կեղծիքի սահմաններ չի ճանաչում։ Եվս մեկ անգամ հիշենք Աբաջյանի կեղծ պապիկին, կեղծ Աշոտին իր տատիկի հետ, Ցեղասպանության հուշահամալիր այցելող կեղծ պապիկին, «ոտքերդ պաչեմ», «մեզ մենակ չթողնես», ղժղժղանի առջև չոքող կեղծ տիկնանց։ Շարքն անվերջ է։ Այս քարոզարշավի ժամանակ, ղժղժանն արդեն, ոչ թե առանձին կերպարների է կեղծում, այլ ժողովրդին։ Է՛հ, այս ամենը կարծես կանխատեսել էր մեծն Հովհաննես Թումանյանը, դեռևս 1907թ․

«Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: «Ժողվուրդն այսպես է կամենում․․․ Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»:

Այդ հերիք չէ դեռ: ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷԼ ԵՆ ԿԵՂԾՈՒՄ։

Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով»»,- գրել է Իշխանյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով