Եթե չեք հասկացել, թե ինչու բոլոր գերիներին չեն վերադարձրել, ապա բացատրեմ.Արա Վարդանյան

Եթե չեք հասկացել, թե ինչու բոլոր գերիներին չեն վերադարձրել, ապա բացատրեմ:Այս մասին  գրառում է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:

Մի կողմից նիկոլի միակ բարեկամ ալիևին օդ ու ջրի պես պետք է որպեսզի նիկոլը վերարտադրվի, մյուս կողմից ալիևին նաև պետք են նիկոլի տված խոստումների իրականացման դիմաց երաշխիքներ` գերիների տեսքով։
Ռուսաստանն, առնվազն այս պահին, կարողանում է խոչընդոտել իր համար ՀՀ-ի կողմից անցանկալի զիջումները ադրբեջանին։ Դա իրեն հաջողվում է նաև նիկոլի լեգիտիմության բացակայության պատճառով։
Երկու թուրքերն էլ (նիկոլը ու ալիևը) շատ լավ գիտակցում են, որ եթե իրենց հաջողվի վերարտադրվել, ապա նույնիսկ Ռուսաստանն ի զորու չի լինի խոչընդոտել Հայաստանի ամբողջական թրքացմանը։
Այսինքն նիկոլը ու ալիևը խաղում եմ իրար հետ, բայց հաշվի առնելով նիկոլի գցող լինելու համաշխարհային համբավը, թշնամին, իր համար անգնահատելի արժեք ունեցող քարտեզների դիմաց, հայկական կողմին փոխանցում է միայն 15 գերի։ Գնահատեք սա որպես նախընտրական նվեր նիկոլին։
Մինչ այս ամենը կատարվում է մեր աչքի առջև, որոշ իրենց լուրջ վերլուծաբանների տեղ դրած զրոյական քաշ ունեցող գործիչներ, փորձում են հրահրեն հակառուսական տրամադրություններ։
Սրանք ևս նիկոլի ու իր տերերի կողմից պլանավորված քայլեր են։ Այդ ալիքի գագաթնակետը նախատեսված է գեներացնել հետընտրական շրջանում։
Մի խոսքով, այս ընտրություններում կամ հայ ժողովուրդն է կրում, կամ էլ թուրքը։
Ես հայերի կողմից եմ…
Հ.Գ. Հեչ հետգրությամբ գրելու բան չէ, բայց իրավիճակի լրջությունը ամբողջությամբ ընկալելու համար իմացեք, որ այս գործարքը տեղի է ունեցել Վրաստանի միջնորդությամբ և ԱՄՆ Պետդեպ-ի քավորությամբ…
Իրենք իրենց գեոքաղաքական շահերը պահում են, իսկ այ մենք` ոչ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով