«Եթե Ամուլսարի շահագործմամբ կդադարի Ջերմուկի՝ որպես կուրորտ գոյությունը, դա նշանակում է, որ չպետք է այն շահագործել».Քոչարյան

«Եթե Ամուլսարի շահագործմամբ կդադարի Ջերմուկի՝ որպես կուրորտ գոյությունը, դա նշանակում է, որ չպետք է այն շահագործել»,- այսօր՝ հունիսի 8-ին, Ջերմուկ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Ամուլսարի հանքավայրի հնարավար շահագործման հարցին։
«Ինձ համար մինչև վերջ պարզ չէ՝ ինչո՞ւ ոչ բոլոր փաստաթղթերն են հասանելի: Չկա որոշակիություն։ Որոշակիությունն ու ներդրումային քաղաքականության կանխատեսելիությունը բացակայում է»,- նկատեց Ռոբերտ Քոչարյանը:
«Երեկ մենք հանդիպել ենք Քաջարանի բնակիչներին: Այնտեղ մեծ մասը հանքի աշխատողներ են: Դա ավանդույթ է: Պատկերացրեք, եթե այնտեղ մենք փակենք հանքն ու քաղաքը կուրորտ դարձնենք: Այսինքն՝ պետք է հաշվի առնվի տեղի բնակիչների կարծիքը: Չի կարելի կտրուկ քայլեր անել՝ հաշվի չառնելով մարդկանց կարծիքը և ավանդույթները»,- ասաց երկրորդ նախագահը:

Տեսանյութ`https://fb.watch/60mDMbITRk/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով