«Ես փորձեցի իմ կոչով սթափեցնել այս պոպուլիստ իշխանություններին, որպեսզի նրանք կանգ առնեն».Վանեցյան

«Ես փորձեցի իմ կոչով սթափեցնել այս պոպուլիստ իշխանություններին, որպեսզի նրանք կանգ առնեն և փորձեն երկիրը կայունացնեն, այլ ոչ թե մեր երկիրը տանեն կործանման»: Այդ մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ այսօր ինքն ակտիվ քաղաքական գործընթացների մեջ է՝հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու համար:
«Ես համաձայն չլինելով Փաշինյանի ներքին և արտաքին քաղաքականության հետ մի քանի անգամ հրաժարականի դիմումներ եմ ներկայացրել»,-նշել է Վանեցյանը:
Նրա խոսքով, ինքը փորձել է բացատրել Փաշինյանին, որ չի կարելի պետության մեջ զբաղվել պոպուլիզմով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով