Ես պատրաստ եմ պաշտպանել Շիրակի շահերը. Մարտուն Գրիգորյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երեք տարվա քաղաքական դադարից հետո պատիվ ունեմ իմ համաքաղաքացիներին ու շիրակցիներին տեղեկացնելու, որ շատ բարդ ու դժվար որոշմամբ ընդունել եմ առաջարկը` ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրվել պատգամավորի թեկնածու։
Բավականաչափ երկար ժամանակ եմ մտածել մինչ այս որոշման գալը` նժարին մեր երկրի, պետականության անվտանգության խնդիրն է, իսկ հիմա բոլոր ոլորտներում փորձառու և սկզբունքային մարդկանց կարիքը խիստ կա:
«Պատիվ ունեմ» դաշինքի համամասնական ցուցակով` առաջին տասնյակում` 8-րդ տեղում եմ առաջադրված։ Եվ դա պատահական չէ։
Իմ տեսակին չի սազում հեռվից նայել ու միայն քննադատել ստեղծված իրավիճակը: Ես պատրաստ եմ իմ վրա վերցնել այդ աշխատանքի ծանրությունը և Գյումրու, Շիրակի շահերը պաշտպանել և տանել դեպի զարգացում: Իմ 11 տարիներին կուտակած պատգամավորական փորձն ինձ տալիս է վստահություն, որ ես գիտեմ ու կարող եմ պատվով ու թասիբով կատարել իմ գործը:
Սիրելի’ գյումրեցիներ և շիրակցիներ, եկե’ք կպնենք գործի, ուղղենք մեջքներս, որ նորից ապրենք պատվով»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով