Ես որոշել եմ քաղաքական իմ ճանապարհը շարունակել Արթուր Վանեցյանի հետ. Թագուհի Թովմասյան

«Ես միացել եմ Արթուր Վանեցյանի թիմին՝դա շատ տրամաբանական է: Մենք եղել ենք հեղափոխական թիմում, մենք եղել ենք արժեքների կրող, ովքեր ցանկացել են, որպեսզի երկրում լավ բան փոխվի»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թագուհի Թովմասյանը:
«Ես որոշել եմ քաղաքական իմ ճանապարհը շարունակել Արթուր Վանեցյանի հետ, մենք «Պատիվ ունեմ» դաշինք ենք ձևավորել և շարունակելու ենք առաջ գնալ»,-նշել է նա:
Նրա խոսքով, այսօր խնդիր է դրված ուղղել հայոց բանակի մեջքը:
«ԱԺ կանցնի ՔՊ-ն, «Հայաստան»-ը, «Պատիվ ունեմ»-ն ու ԲՀԿ-ն»,-նշել է Թովմասյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով