Ես այդ անբարոյականին տալիս եմ 24 ժամ՝ կամ թող փաստ ներկայացնի, կամ ես իր մասին այնպիսի փաստեր կներկայացնեմ, որ հասարակությունը կթքի իր երեսին. Սարգսյանը`Փաշինյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ աղմկահարույց փաստեր կներկայացնի Նիկոլ Փաշինյանի ու իր ընտանիքի մասին, եթե 24 ժամվա ընթացքում նա չապացուցի, որ ինքը Մոնտե Կառլոյի կազինո է այցելել։

«Երկար տարիներ Փաշինյանը և իր թիմը տարածում էր կեղծ լուրեր առ այն, որ ես Մոնտե Կառլոյի կազինոներում զինվորներից գողացված գումարը եմ կրվել։ Ես այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս, կամ նա մի փաստ պետք է ներկայացնի, կամ ես էդպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա», – հայտարարել է երրորդ նախագահը՝ քարոզարշավի շրջանակներում պատասխանելով հարցին, թե ինչու իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվել՝ հիշեցնելով բանակից գումարներ հափշտակելու ու խաղատներում պարտվելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ս.Սարգսյանը նշել է, որ իր պաշտոնավարման ժամանակ այդ հայտարարություններին ընթացք չի տվել, որովհետեւ կասկածի տակ կդնեին իր ղեկավարության ներքո գտնվող իրավապահ մարմինների օբյեկտիվությունը։

«Այսօր ուժային կառույցները Փաշինյանին են ենթարկվում: Իր պապաները, որոնք սատարել են իրեն՝ գալ իշխանության, հնարավորություն ունեն աշխարհի ցանկացած անկյունում գտնել փաստեր, թող հայտնաբերեն: Եվ եթե հայտնաբերեն ես կլինեմ այս երկրի ամենավերջին մարդը: Հիմար-հիմար խոսում է Բադեն- Բադեն քաղաքի մասին չհասկանալով, որ այնտեղ կազինոն 19 դարում է եղել», – շեշտել է նա:

Երրորդ նախագահը հավաստիացրել է, որ արդեն 15 տարին Մոնտե Կառլոյում չի եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով