Երկրին նիկոլական իշխանության բերած անպատվություններին վերջ չկա. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

 

Հունիսի 20-ը քո նոր արթնացումի օրն է լինելու: Այս մասին ասվում էԱԱԾ պահեստազորի սպաների միության  տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է. «Ընտրությունները թևակոխում են վճռական փուլ։ Տեսնելով, որ մանիպուլյացիաները կորցնում են երբեմնի էֆեկտը, հասարակությունն ավելի ու ավելի հաստատակամորեն է դուրս գալիս թմբիրից, Նիկոլ Փաշինյանը սթափ դատողության հետ խնդիրներ ունեցող, զոմբիացված հասարակության նշանառու թիրախավորմամբ սլաքներն ուղղում է մեկ անգամ արդեն իսկ հաջողությամբ խաղարկված վենդետայի դաշտ՝ փորձելով կրկնախաղարկել «հանցավոր» նախկինների գործոնը։

Ապարդյուն փորձեր, զուր ջանքեր։

Արդեն երեք տարուց ավելիի է, որ նախկինները չկան քաղաքական արենայում, մինչդեռ որերորդ ամիսն է, թշնամին ներխուժել է Հայաստանի Հանրապետության բուն տարածք ու խորանում է օրավուր՝ անհագուրդ հայացք գցելով թե Զանգեզուրին ու Գեղարքունիքին, թե Տավուշին ու Երևանին՝ Հայաստանն իր համար պատկերացնելով Արարատյան հանրապետության 10-12 հազար քառակուսի կիլոմետրի շրջանակներում։

Աղետալի 44-օրյա պատերազմի նոյեմբերիննյան ավարտը վերածելով թղթի վրա ամրագրված, իր համար ոչինչ չասող իրողության՝ թշնամին գրեթե Աստծո ամեն օր անարգելք զբաղված է պատանդառությամբ, գերեվարություններով, սահմանամերձ բնակավայրերի հայության ինչքի թալանով ու կողոպուտով։

Կորսված տարածքների կողքին հետպատերազմյան մեր խայտառակությունների գագաթնակետը շարունակում են մնալ գերեվարված տղաները, դիահերձարաններում ու հարմարեցված կառույցներում, շարժակայաններում պահվող մեր զոհերի աճյուններն ու մասունքները, որոնք իշխանությունների կողմից իրողությունները թաքցնելու համար ջանքերի տակ անդառնալի կենսաբանական փոփոխությունների են ենթարկվում՝ դրանց ճանաչելության փաստն այլևս դարձնելով անհնարին։

Երկրին նիկոլական իշխանության բերած անպատվություններին վերջ չկա, մեր տարածքային կորուստների, մարդկային զոհերի սոսկան հիշատակումն իսկ խելագարեցնող է, պետության կառավարման համակարգի գլխին կանգնածների անձեռնհասության, անիրազեկության պատճառով յուրաքանչյուր օրը Հայաստանի ու հայության համար վերածվում է նոր ու նորովի արնահոսող վերքի, աչքի առաջ ուժաքամվում է երկիրը, խեղդվում մահվան ճիրանների աքցանում։
Հայաստան, քեզ ուշքի գալու, կյանքի վերադառնալու հզոր ազդակ է պետք։ Հազարամյակների դաժան փորձություններն անցնելուց հետո դու իրավունք չունես ծնկելու թուրքահպատակ այս կռապաշտների բերած աղետի առաջ, որ ամեն տեսակ աղանդավորների, սեռագարների, հոգեշեղվածների, հայրենիքն ուրացող ու ուրիշների դռների տակ կլանչող շների աղետալի հավաքականություն ու Աստծո պատիժ է դարերի խորք, դարերից հազարամյակների խորք ունեցած քո ճանապարհին։

Մի անգամ ևս մեջք շտկելու, վճռականապես կանգնելու խնդիր ունես մեր հավատ ու հույս, մեր հայրենական տուն Հայաստան, ու մենք հավատի զինվորի կամքով ու վճռականությամբ կանգնած ենք քո թիկունքին՝ քո լինելությամբ հզոր ու անպարտ՝ հավատալով, որ հունիսի 20-ը քո նոր արթնացումի օրն է լինելու, ու մենք բերելու ենք այդ օրը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով