Երևան Մոլը մեկնարկում է «Spectrum» ուսումնական պրակտիկայի ամառային ծրագիրը

«Երևան Մոլը», կարևորելով մասնավոր սեկտորի և կրթական հաստատությունների միջև համագործակցությունը և արտադրական պրակտիկայի անցկացման կարևորությունը, մեկնարկել է «Spectrum» փորձառնության ամառային ծրագիրը։ Այն նախատեսված է խելացի ու խանդավառ երիտասարդների համար և նպատակ ունի հնարավորություն տալ առաջադեմ երիտասարդներին ձեռք բերել գործնական հմտություններ, թիմային աշխատանքի փորձ ու աշխատաշուկային համապատասխան խթանել նրանց մասնագիտական զարգացումը։

Ծրագրի մասնակիցները հաղթահարել են նախընտրական մի քանի փուլ, այնուհետև անհատական հարցազրույցների միջոցով, ծրագրին դիմած ավելի քան 80 մասնակցից, ընտրվել են 13 լավագույն արդյունք ցուցաբերած ուսանողները, որոնք սովորում են Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում։

 

«Նախագծի կարևարագույն նպատակներից մեկն է աշխատաշուկայի որակի և ուսանողների պրակտիկ գիտելիքների բարելավման միջոցով ամրացնել մասնավոր սեկտորի և կրթահամալիրների կապը՝ դրանով իսկ խթանելով աշխատաշուկայի մասնագիտական գործնական հմտությունների ու գիտելիքների բարելավմանը և հետագայում աշխատանք գտնելու հնարավորություն ստեղծմանը», — նշել է «Երևան Մոլի» զարգացման տնօրեն Շուշան Ավագիմյանը։

Ուսանողները իրենց արտադրական պրակտիկայի ընթացքում կուսումնասիրեն և կհմտանան հետևյալ բիզնես ուղղությունների մեջ՝ բիզնեսի կառավարում, մարքեթինգ, մարդկային ռեսուրսների կառավարում, ֆինանսներ և հաշվապահություն։

Իրենց ամենօրյա պրակտիկայի ընթացում նրանք հնարավորություն կունենան ծանոթանալ բիզնեսի կառավարման մեխանիզմներին, մարքեթինգի և հաղորդակցության գործիքներին և ռազմավարություններին, ֆինանսական կառավարման և հաշվապահության առանձնահատկություններին, ինչպես նաև ստանալ գործնական գիտելիքներ որպես ապագա բիզնես առաջնորդներ, բարելավել հաղորդակցության և թիմում աշխատելու հմտությունները, ստանալ քոուչինգ անմիջապես մոլի բարձր ղեկավարների կողմից։

 

Ծրագրի ավարտին մասնակցները ստանալու են ավարտական վկայական։ Ծրագիրը ունենալու է շարունակական բնույթ, ինչի մասին հետագայում պաշտոնապես կտեղեկացվի «Երևան Մոլի» կողմից։

 

«Երևան Մոլը» հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը հիմնադրվել է Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից։ Այն հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում՝ Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով