Երեկ տականքների իշխանության թիվ մեկ տականքը հանդես գալով իր կատարածուների առաջ, արտաբերեց հերթական ցնդաբանությունը.Սենոր Հասրաթյան

 

Ձեր ապիկար իշխանությունը, որպես ձեռքբերում, հպարտանում է ոչ թե իր պետության ու քաղաքացիների բարեկեցիկ կյանքի ու արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելու, այլ իր օրոք դիակների պահման ու նույնականացման հնարավորությունները բարելավելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյան;

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երեկ տականքների իշխանության թիվ մեկ տականքը հանդես գալով իր կատարածուների առաջ, արտաբերեց հերթական ցնդաբանությունը՝ ասելով բառացիորեն հետևյալը. «… Մեկը հարց տվե՞լ է՝ 2016-ի ապրիլյանի զոհերը ի՞նչ պայմաններում են պահվել, իսկ չճանաչելի մարմինների նույնականացումը ո՞նց է արվել եւ որտեղ: Հայաստանում չի եղել դրա տեխնիկական հնարավորություն: Այդ ժամանակվա իշխանություններն այսօր ուշագնացության տեսարաններ են ցուցադրում: Որտե՞ղ եք պահել եւ ոնց եք նույնականացրել: Բերաններս եք բացո՞ւմ…»

Այս անհույս հոգեկանին արժե հասկացնել, որ նախ՝ ի տարբերություն ձեր անճարակ իշխանության, 2016-ի իշխանությունը ապրիլյան քառօրյայում հրադադար հաստատելուց ուղիղ հինգ օր անց՝ ապրիլի 10-ին, հակառակորդի խնդրանքով սկսված բանակցությունների արդյունքում, կարողացել է ոչ միայն թշնամու վերահսկողության տակ հայտնված տարածքից դուրս բերել մեր բոլոր մարտիրոսվածների դիակները, այլև դրանից ժամեր անց կատարել է նույնականացում, իսկ այնուհետև զինվորական հատուկ ծիսակարգով իրականացրել հերոսների հուղարկավորման արարողությունները: Իսկ թե ինչպես է դա արվել, դժվար թե դուք հասկանաք, քանի դեռ ձեր ապիկար իշխանությունը, որպես ձեռքբերում, հպարտանում է ոչ թե իր պետության ու քաղաքացիների բարեկեցիկ կյանքի ու արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելու, այլ իր օրոք դիակների պահման ու նույնականացման հնարավորությունները բարելավելու համար…

Այնպես որ բերաններդ փակեք և լալկվեք, ձեր նմաններն իրավունք չունեն խոսելու»,-գրել է Հասրաթյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով