«Երեկ գիշերվանից դատախազութուն են հրավիրվում տարբեր համայնքների, մարզերի ղեկավար անձնակազմներ՝ գյուղապետեր, դպրոցի տնօրեններ, որոնց հետ տարվում է սպառնալիքներով լի զրույց».Աշոտյան

 

Գործի է դրվել իշխանական ուժային եռյակը՝ ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ։ Երկրորդ օրն է՝ անցել են պատժիչ գործողությունների՝ սեփական ժողովրդի նկատմամբ. Այս մասին հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ դաշինքի նախընտրական քարոզարշավի եզրափակիչ մամուլի ասուլիսին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբում երկու օրերի ընթացքում՝ հատկապես անցյալ գիշեր, այսօր առավոտյան ահազանգեր են ստացել, որ իշխանությունը՝ զգալով, կանխատեսելով գալիք պարտությունը, վերջին ճիգերն է գործադրում իրավապահ համակարգի միջոցով՝ ազդելու ընտրությունների արդյունքների վրա։ Մասնավորապես գործի է դրվել իշխանական ուժային եռյակը.

«Երևանի մի շարք վարչական շրջաններում ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում և խուզարկում «Պատիվ ունեմ» դաշինքի տեղական շտաբների պետերին՝ առանց որևէ հիմքի։ Վաղ առավոտից մինչև այս պահը, մասնավորապես Զեյթուն վարչական շրջանի մեր նախընտրական շտաբների ղեկավարները ենթարկվում են ԱԱԾ ճնշումներին»։

Աշոտյանը հավելեց, որ ապօրինի գործողության նպատակն է ճնշում գործադրել թիմի վրա, զրկել շտաբի պետերին հնարավորությունից՝ համապատասխան քարոզչական աշխատանքներից և գալիք երկու օրվա ընթացքում խաթարել շտաբների գործունեությունը։ ԱԱԾ-ն առանց գեթ մեկ հիմքի իրականացնում է նման գործունեություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանական տարբեր բաժանմունքներ՝ հանրապետությունով մեկ հրավիրում են տարբեր ազդեցիկ մարդկանց, և իրենց հետ տանում «պրոֆիլակտիկ» զրույցներ։

«Զրույցի նպատակն այն է՝ «խելոք պահիր, մեկա մենք կրելու ենք ու հետո դու քո հալը կտեսնես, հանգիստ մնա, մի խառնվի, քարոզչությամբ մի զբաղվի, մենք «հաղթելու ենք»»։

Աշոտյանը հայտնեց նաև երրորդ ահազանգի մասին, որը գլխավոր դատախազությունից է։ Նշեց, որ իջեցվել է հրահանգ բոլոր ստորաբաժանումներին։

«Երեկ գիշերվանից դատախազութուն են հրավիրվում տարբեր համայնքների, մարզերի ղեկավար անձնակազմներ՝ գյուղապետեր, դպրոցի տնօրեններ, որոնց հետ տարվում է սպառնալիքներով լի զրույց, որ «եթե քեզ խելոք չպահես, ընդդիմության համար աշխատես՝ մասնավորապես «Պատիվ ունեմ» դաշինքի համար, ապա մեզ համար հինգ րոպեի հարց է քո վրա սարքել քրեական գործ»։

Աշոտյանը նշեց, ամենը փաստագրված է, այդ գործողությունները ապարդյուն են.

«Այս աշխարհի երեսին չկա քաղաքական վիագրա, որ կարող է բարձրացնել կապիտուլյանտի ընկած վարկանիշը Հայաստանում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով