ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի պարտականություններն ընլայնվում են

 

Ազգային օպերատորը ներդնելու է մի խումբ ապրանքների մակնշման համակարգեր

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ որոշվել է ընդլայնել ազգային օպերատոր համարվող «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ին վերապահված պարտականությունները: Ընկերությունը կոշիկից բացի կազմակերպելու է նաև մի խումբ այլ ապրանքների մակնշման գործընթացը, մասնավորապես` կաթնամթերք, թեթև արդյունաբերության ապրանքներ, օծանելիք, հարդաջուր, ֆոտոխցիկներ (բացի կինոխցիկներից), օդաճնշման ռետինե նոր ծածկադողեր և անվադողեր:

«Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն միջգերատեսչական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացրել աշխատանքների կատարման ժամանակացույցը (ընկերության հասցեն է` ք. Երևան, Ազատության 24/1, հեռ.՝ +374 10 300 300, էլ. հասցե՝ [email protected]):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախքան մակնշման ազգային օպերատորի մշակած համակարգերը պատրաստ կլինեն տրամադրել դրոշմապիտակներ, հայաստանյան տնտեսվարողները Ռուսաստանի Դաշնության տարածք նշված ապրանքները տեղափոխելիս կարող են մակնշման տեղեկատվությունը փոխանակել ՌԴ ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների: Որպես ՌԴ ռեզիդենտ վստահված անձ կարող է հանդես գալ նաև արտասահմանյան ընկերության հավատարմագրված մասնաճյուղը:

Այսպիսով` մինչև ազգային օպերատորի կողմից համակարգերի ներդրումը, Ռուսաստանի ներմուծող կազմակերպությունը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր և տրամադրել հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև Ռուսաստանի Դաշնություն ներմուծելը:

Նշենք, որ ՌԴ-ում դրոշմավորման ազգային օպերատորը «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունն է: Ապրանքների մակնշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ честныйзнак.рф կայքում:

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով