ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալության վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է.
«Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ապօրինի ձերբակալությամբ գործող իշխանությունը մեր երկրում քաղաքական հետապնդումների մի նոր բացասական չափանիշ է սահմանում, ինչպիսին չի եղել նախորդ 30 տարիների ընթացքում։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը եւ կոչ անում իրավապահ համակարգին անհապաղ ազատ արձակել անվանի բժշկին։
Սրանով այս իշխանությունը հերթական խայտառակ էջն է բացում մեր նորանկախ պատմության մեջ։ Հուսադրողն այն է, որ այդ էջը շատ շուտով մեկընդմիշտ կփակվի»
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news