Խորհուրդ եմ տալիս բոլորին դադարեցնել վայրահաչոցները և զբաղվել քաղաքական օրակարգի ձևավորմամբ. Արսեն Բաբայան

 

Հակառակորդների վարքագիծը հասկանալի է, բայց որոշ անհատների մոտ նկատում եմ խանդի տեսարաններ և ոչ գործընկերային վարքագիծ: Այս մասին ֆեյսբուքում գրել է  «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հարգելիներս, ժամանակն է սովորել համատեքստից կտրված մտքերով չառաջնորդվել: Սովորեք «թշնամի» և «հակառակորդ» բառերի նշանակությունն իրարից տարբերել:

Վերահաստատում եմ մեր մշտապես հայտնած դիրքորոշումը, որ երկրի ներսում մենք թշնամի չպետք է ունենանք: Մեր թշնամիները սահմաններին վխտում են:

Մենք ունենք հակառակորդներ, որոնց դեմ պայքարում ենք: Մենք երբեք չենք խուսափել մեր հակառակորդներից, իսկ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք նոր հակառակորդների դեմ նույնպես պայքարել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ հիմա ուշադիր լսեք ասուլիսի այդ հատվածն ամբողջությամբ, սովորեք լսել, կարդալ և ընկալել քաղաքական խոսքը, եղեք աչալուրջ, որպեսզի խուսափեք կապիտուլյանտի հետ նույն գծով քայլելուց:

Խորհուրդ եմ տալիս բոլորին դադարեցնել վայրահաչոցները և զբաղվել քաղաքական օրակարգի ձևավորմամբ»:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով