«Խնդրում եմ, երկրորդ անգամ իրան հնարավորություն չտաք Մարտի 1 սարքելու».Հայկ Մամիջանյան

«Իմ կոչը մեր քաղաքացիներին, որոնք կարող ենք մեզ սիրել, չսիրել, Արթուր Վանեցյանին կարող են լավ վերաբերվել կամ վատ, բայց մեծ հաշվով մեր ազգը միշտ հպարտացել է նրանով, որ, որպես այդպիսին, քաղաքացիական պատերազմ մենք չենք ունեցել, որովհետև մենք երբեք չենք ունեցել նենց վիժվածք ղեկավար, որի սեփական վերարտադրության համար նորմալ կլիներ հայը հային սպաներ։ Հիմա ես չեմ ակնկալում, որ Նիկոլը հետ կկանգնի կամ իր պարտությունը կընդունի։
Ես խնդրում եմ մեր քաղաքացիներին հետընտրական զարգացումների ժամանակ, բոլոր նրանք, ովքեր, ձեր գործն է, որոշել եք ազգադավին քվերակել՝ քվեարկեք, դուք դրա հետ ապրելու եք ձեր ողջ կյանքը և ձեր երեխաները դա իմանալու են, բայց, երբ ինքը կոչ անի դուրս գալ փողոց ու անկարգություններ սկսել, խնդրում եմ, որ ձեր ականջներին գա մի նախադասություն։
2008 թվականի մարտի 1-ին, ես եղել եմ այնտեղ, և երբ հայտնվեց այս ազգադավը, ժողովուրդը ծափահարում էր, ուրախացել էր, որովհետև լիդերներն այդ պահին այնտեղ չկային, և ծափողջույններին ի պատասխան ինքը իրեն բնորոշ մունաթով նայեց մարդկանց վրա ու ասեց՝ «ի՞նչ եք ծափ տալիս, քարեր ու փայտեր վերցրեք, զինվեք». դա տեսել եմ ես ինքս։
Այ, երբ որ ինքը հերթական անգամ ամսի 21-ին այդ կոչը անի, խնդրում եմ, երկրորդ անգամ իրան հնարավորություն չտաք Մարտի 1 սարքելու», – այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանը։
#Պատիվ_ունեմ #6

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով