Երբ սեփական օրակարգ չունեցող քաղաքական մոդելներն են ֆոտոսեսիաների մասնակցում, անգամ էսթետիկ կազմվածք չունենալով ու փորձում ուրիշի օրակարգում տեղավորվել, խղճուկ տեսարան է բացվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Երբ մոդելներն են ֆոտոսեսիա անում, հասկանալի է, իրենց գեղեցկությունն են ցուցադրում, ինչն ինքնին արժեք է, սակայն երբ սեփական օրակարգ չունեցող քաղաքական մոդելներն են ֆոտոսեսիաների մասնակցում, անգամ էսթետիկ կազմվածք չունենալով (ամերիկյան ժպիտները չհաշված), ու դրանով փորձում են ուրիշի օրակարգում տեղավորվել, համարելով, որ քաղաքական կյանքին ինչ-որ մասնակցություն ունեն, խղճուկ տեսարան է բացվում։
Քաղաքական մոդելից քաղաքական սուբյեկտ դառնալն անհնարին ճանապարհ է՝ չկա նման բան, սակայն դա էլ է դերակատարություն։ Անգամ քաղաքական ֆլորան ու ֆաունան է բազմազան լինում, դա էլ է բնության դրսևորումներից մեկը»,-գրել է Ստեփան Դանիելյանը։